ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Եվրոյի գոտու ֆիննախարարները համաձայնության չեկան Հունաստանի հետ

Եվրոյի գոտու ֆիննախարարները համաձայնության չեկան Հունաստանի հետ
19.06.2015 | 21:12

Եվրոյի գոտու ֆինանսների նախարարների խորհուրդը երեկվա նիստից հետո ևս մի հանդիպում կանցկացնի երկուշաբթի, նախարարները չկարողացան Հունաստանի հետ համաձայնություն ձեռք բերել բարեփոխումների ծրագրի շուրջ։ Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումն ասել է, որ չափազանց փոքր առաջընթաց են գրանցել, համաձայնագիրը դեռ չի ուրվագծվում։ Հունաստանն ընդամենը երկու շաբաթ ժամանակ ունի վարկատուների հետ համաձայնության գալու համար, հակառակ դեպքում 1,6 միլիարդ եվրո պարտքի պատճառով կարող է ճգնաժամի առջև կանգնել ու չի բացառվում՝ նաև լքել եվրոյի տարածքը։ Եվրոպական կենտրոնական բանկը այսօր կառավարման խորհրդի նիստ է գումարել՝ քննարկելու իրավիճակը, որում հայտնվել են Հունաստանի բանկերը։ BBC-ի փոխանցմամբ՝ չի բացառվում, որ ԵԿԲ-ն կարող է ավելացնել Հունաստանի բանկերի ֆինանսավորումը, որոնք տուժել են, երբ հարյուրավոր մարդիկ հանել են իրենց գումարները՝ մտահոգ, որ Հունաստանը կարող է լքել եվրոյի տարածքը։

Դիտվել է՝ 1027

Մեկնաբանություններ